
ՄԵՐ ՄԱՍԻՆ
«Սաունդ Լաբ» երաժշտական դպրոցը ժամանակակից կրթական միջավայր է, որտեղ միավորվում են նորագույն տեխնոլոգիաները, ստեղծարար մոտեցումը և բարձրակարգ մասնագետների փորձը։
Դպրոցը գործում է լիցենզավորված կրթական ծրագրով՝ ապահովելով որակյալ, համակարգված և միջազգային չափանիշներին համապատասխան երաժշտական կրթություն։ Մեր դասախոսական կազմը բաղկացած է փորձառու և պրոֆեսիոնալ մասնագետներից, ովքեր օգնում են սաներին բացահայտել իրենց ներուժը, ձեռք բերել մասնագիտական հմտություններ և զարգացնել երաժշտական մտածողությունը։
Մենք ընդունում ենք սաներ սկսած 5 տարեկանից՝ առաջարկելով ինչպես սկսնակների, այնպես էլ առաջադեմ մակարդակների ուսուցում։ Դասերը կազմակերպվում են ինչպես առկա, այնպես էլ օնլայն ձևաչափով՝ հատուկ մշակված ծրագրերով, որոնք ապահովում են արդյունավետ և տեսանելի արդյունք։ Մեր օնլայն դասընթացներին արդեն միացել են սաներ աշխարհի ավելի քան 10 երկրներից։
«Սաունդ Լաբ»-ը իր գործունեության ընթացքում իրականացրել է մի շարք հաջող համագործակցություններ՝ ներառյալ IWAY կազմակերպության հետ, որը ծավալում է լայնածավալ կրթական և մշակութային գործունեություն Հայաստանի ողջ տարածքում, ինչպես նաև տարբեր դեսպանատների հետ։
Դպրոցը համագործակցում է նաև Քեմբրիջի հայաստանյան մասնաճյուղի՝ CIS Armenia դպրոցի հետ, որի սաները արդեն տարիներ շարունակ իրենց երաժշտական կրթությունն ստանում են «Սաունդ Լաբ»-ի մասնագետների ուղղորդմամբ։
Մեր առաքելությունն է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուր սան ոչ միայն սովորում է երաժշտություն, այլև զարգացնում է ինքնարտահայտման, վստահության և ստեղծագործ մտածողության կարողությունները։