Sound Lab առցանց դասընթացների գնման և օգտագործման պայմաններ


1. Ընդհանուր դրույթներ

Սույն Պայմանները կարգավորում են soundlabedu.com կայքի օգտագործումը և Sound Lab-ի կողմից առաջարկվող օնլայն դասընթացների գնումը։
Դասընթաց գնելով՝ դուք հաստատում եք, որ ծանոթացել եք սույն Պայմաններին։

2. Ծառայությունների նկարագրություն

Sound Lab-ը տրամադրում է օնլայն կրթական դասընթացներ՝ երաժշտության ոլորտում, որտեղ յուրաքանչյուր չափահաս անհատ կարող է իրականացնել ցանկացած դասընթացի գնում և անցնել ուսուցումը՝ իրեն հարմար ֆորմատով, գրաֆիկով, աշխարհի ցանկացած կետից։ Գնումից հետո օգտատերը ստանում է սահմանափակ հասանելիություն թվային բովանդակությանը, որի մասին տեղեկանում է նաև իր անձնական հաշիվների հատվածում

3. Հաշվի գրանցում

Դասընթաց գնելու համար անհրաժեշտ է ստեղծել հաշիվ՝ տրամադրելով ճշգրիտ տվյալներ։
Դուք պատասխանատվություն եք կրում՝
ձեր մուտքային տվյալների պահպանման համար
ձեր հաշվից կատարված բոլոր գործողությունների համար

4. Վճարում

Վճարումները իրականացվում են անվտանգ վճարային համակարգերի միջոցով։
Բոլոր դասընթացների արժեքները նշված են կայքում
Վճարումը պետք է կատարվի ամբողջությամբ՝ մինչև հասանելիության տրամադրումը

5. Դասընթացների հասանելիություն

Հաջողված վճարումից հետո՝
հասանելիությունը տրամադրվում է օգտատիրոջ հաշվին
հասանելիությունը կարող է լինել ժամանակով սահմանափակ (եթե նշված է դասընթացի նկարագրությունում)
գնված դասընթացները օգտատերը տեսնում է իր հաշվին՝ գնումների պատմության հատվածում։
Sound Lab-ը պահպանում է դասընթացների բովանդակությունը բարելավելու և փոփոխելու իրավունքը։

6. Վերադարձի քաղաքականություն

Քանի որ դասընթացները թվային արտադրանք են՝
գումարի վերադարձը, որպես կանոն, չի իրականացվում հասանելիության տրամադրումից հետո
բացառություններ կարող են կիրառվել տեխնիկական խնդիրների դեպքում կամ ընկերության որոշմամբ

7. Մտավոր սեփականություն

Դասընթացների ամբողջ բովանդակությունը (վիդեո, աուդիո, նյութեր) հանդիսանում է Sound Lab-ի սեփականությունը։
Արգելվում է՝
պատճենահանումը
տարածումը
փոխանցումը երրորդ անձանց
հրապարակումը առանց Sound Lab-ի գրավոր թույլտվության
խախտումների արձանագրման դեպքում ՝ օգտատերը ենթարկվում է պատասխանատվության ՝ օրենքով սահմանված կարգով։

8. Հաշվի օգտագործում

Օգտատերը պարտավորվում է՝
չփոխանցել իր հաշվի հասանելիությունը այլ անձանց
չօգտագործել հարթակը ապօրինի նպատակներով
Խախտումների դեպքում հասանելիությունը կարող է սահմանափակվել կամ արգելափակվել։ Ինչպես նաև օգտատերը ենթարկվում է պատասխանատվության ՝ օրենքով սահմանված կարգով։

9. Պատասխանատվության սահմանափակում

Sound Lab-ը պատասխանատվություն չի կրում՝
ընկերությունից անկախ տեխնիկական խափանումների համար
կայքի ժամանակավոր անհասանելիության համար
դասընթացի անցումից հետո օգտատիրոջ ստացած արդյունքների համար։ Առավել ինդիվիդուալ արդյունքներ գրանցելու համար, հրավիրում ենք Sound Lab երաժշտական դպրոց, ուսուցումը անցկացնելու առկա տարբերակով ՝ դպրոցի տարածքում, մասնագետի անհատական վերահսկման ներքո։

10. Պայմանների փոփոխություն

Sound Lab-ը պահպանում է սույն Պայմանները ցանկացած ժամանակ փոփոխելու իրավունքը։
Ակտուալ տարբերակը միշտ հրապարակվում է կայքում։


11. Կոնտակտային տվյալներ

Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
📩 [email protected] 

© Հեղինակային իրավունք 2026 Sound Lab | Բոլոր իրավունքները պաշտպանված են.